Եւ ո՞վ է ազգ ի վերայ երկրի իբրեւ զժողովուրդ քո զԻսրայէլ, որում առաջնորդեաց Աստուած փրկել իւր ժողովուրդ, դնել քեզ անուն եւ առնել քեզ մեծութիւն եւ յայտնութիւն, մերժել քեզ՝՝ յերեսաց ժողովրդեան քո զոր փրկեցեր դու քեզ յԵգիպտոսէ՝ զազգս եւ զբնակութիւնս՝՝։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։