ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 23:5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
5 Զի ոչ եթէ այս տուն իմ է ընդ հզօրին Աստուծոյ.՝՝ ուխտ յաւիտենական եդ ինձ, պատրաստական յամենայն ժամանակի պահել, զի ամենայն փրկութիւն իմ եւ ամենայն կամք իմ Տէր։
Եւ պատուէր ետ Աբիսողոմ մանկտւոյ իւրում եւ ասէ. Տեսէք, յորժամ զուարթասցի սիրտն Ամոնայ ի գինւոյ, եւ ասացից ձեզ. Հարէք զԱմոն եւ սպանէք զնա, մի՛ երկնչիք. զի ո՞չ ապաքէն ես իցեմ որ հրամայիցեմ ձեզ. քաջալերեցարուք եւ լերուք յորդիս զօրութեան։
Եւ ասէ Յովաբ. Վասն այդորիկ իսկ անցից առաջի քո՝՝։ Եւ ա՛ռ Յովաբ երիս նետս ի ձեռին իւրում, եւ եհար զնոսա ի սրտի Աբիսողոմայ մինչդեռ կենդանի կայր ի կաղնոջն։
Եւ եղիցի եթէ պահեսցես զամենայն ինչ զոր ես պատուիրեմ քեզ, եւ գնասցես ի ճանապարհս իմ եւ արասցես ուղղութիւն առաջի իմ, զգուշանալ պատուիրանաց իմոց եւ հրամանաց իմոց, որպէս արար Դաւիթ ծառայ իմ, եւ եղէց ընդ քեզ, եւ շինեցից քեզ տուն հաւատարիմ որպէս շինեցի Դաւթի. եւ տաց քեզ զԻսրայէլ։
եւ խօսեցաւ ընդ նոսա ըստ խորհրդեան մանկտւոյն եւ ասէ. Հայր իմ ծանրացոյց զանուր ձեր, եւ ես յաւելից յանուր ձեր. հայր իմ խրատէր զձեզ գանիւք, եւ ես խրատեցից զձեզ քըքովք։
Յաւուր յայնմիկ կանգնեցից զխորանն Դաւթի զանկեալն. եւ կանգնեցից զկործանեալս նորա. եւ զյատակեալս նորա վերստին կանգնեցից, եւ շինեցից զնա ըստ աւուրցն յաւիտենից,
Եւ յարուցից ինձ քահանայ հաւատարիմ, որ զամենայն ինչ որ ի սրտի իմում եւ յանձին իմում արասցէ. եւ շինեցից նմա տուն հաւատարիմ, եւ շրջեսցի առաջի օծելոյ իմոյ զամենայն աւուրս։
Եւ բարձ զվնաս աղախնոյ քո. զի առնելով արասցէ Տէր տեառն իմում տուն հաւատարիմ. զի զպատերազմ տեառն իմոյ Տէր՝՝ պատերազմի, եւ չարութիւն մի՛ երբեք գտցի ի քեզ։