Եւ Ամեսայի կայր թաթաւեալ յարեանն ի մէջ ճանապարհին. եւ տեսեալ առնն եթէ զտեղի առեալ կայ ամենայն զօրն, տապալեաց զԱմեսայի ի ճանապարհէն յանդն, եւ ընկէց ի վերայ նորա հանդերձ. քանզի տեսանէր զամենայն ոք եկեալ կացեալ ի վերայ նորա։
ոչ այդպէս է բանդ. զի այր մի ի լեռնէ Եփրեմի, Սաբեէ անուն նորա՝ որդի Բոքորեայ, համբարձ զձեռն իւր ի վերայ արքայի Դաւթի. տուք ինձ զնա միայն, եւ գնացից ի քաղաքէ աստի։ Եւ ասէ կինն ցՅովաբ. Ահա գլուխ նորա ընկեսցի առ քեզ ընդ պարիսպս։