ապա թէ դարձցիս ի քաղաք, եւ ասասցես ցԱբիսողոմ, եթէ՝ Անցին եղբարք քո, եւ արքայ կաթոգին էր զկնի իմ, եւ անց հայր քո. եւ արդ՝՝ ծառայ քո եմ, արքայ, եւ թող կացից առաջի քո.՝՝ ծառայ հօր քո էի յայնժամ, եւ արդ քո ծառայ եմ ես, արքայ. եւ ցրեսցես յինէն զխորհուրդն Աքիտոփելայ։
Եւ ասէ Աքիտոփէլ ցԱբիսողոմ. Մուտ առ հարճս հօր քո զորս եթող պահել զտունն իւր, եւ լուիցէ ամենայն Իսրայէլ թէ յամօթ արարեր զհայր քո. եւ զօրասցին ձեռք ամենեցուն որք են ընդ քեզ։
Եւ եմուտ Քուսի առ Աբիսողոմ, եւ խօսեցաւ Աբիսողոմ ընդ նմա ըստ բանին այնորիկ զոր խօսեցաւ Աքիտոփէլ. եւ ասէ, թէ՝ Արասցո՞ւք ըստ բանի նորա, ապա թէ ոչ, եւ դու խօսեաց ինչ։