ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 17:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
10 Քանզի եւ նա այր զօրութեան է, որոյ սիրտն իբրեւ զսիրտ առիւծու, հաշելով հաշիցի. զի գիտէ ամենայն Իսրայէլ թէ զօրաւոր է հայր քո, եւ որդիք զօրութեան որ ընդ նմայն են։
Սաւուղ եւ Յովնաթան սիրելիք եւ գեղեցիկք եւ վայելուչք, չմեկնեալք ի կենդանութեան իւրեանց, եւ ոչ մեկնեցան ի մահուան իւրեանց. թեթեւագոյնք քան զարծուիս, զօրացան առաւել քան զառիւծունս։
եւ ահա ինքն ղօղեալ իցէ ի միում ի բլրոց կամ ի միում ուրեք ի տեղեաց. եւ եղիցի յանկանել ի վերայ նոցա զառաջինն հարկանիցէ՝՝, եւ լսիցէ որ լսիցէ, եւ ասիցէ թէ՝ Եղեւ խորտակումն ժողովրդեանն որ զկնի Աբիսողոմայ։
Եւ Բանեա որդի Յովիդայեայ, որդի առն զօրաւորի, որոյ բազում գործ գործեալ էր ի Կաբէսեղա. եւ նա եհար զերկուս որդիսն Արիելի Մովաբացւոյ, եւ նա էջ եւ սպան զառեւծն ի մէջ գբին յաւուր ձեան։
Արդ յո՞ ելանիցեմք. եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր եւ ասեն. Ազգ մեծ եւ բազում եւ զօրագոյն քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից՝՝ տեսաք մեք անդ։
Պատասխանի ետ մի ոմն ի մանկտւոյ նորա եւ ասէ. Ահա տեսի զորդի Յեսսեայ զԲեթղեհեմացի, եւ գիտէ սաղմոս, եւ այր իմաստուն եւ այր պատերազմօղ, եւ այր հանճարեղ եւ ճարտարաբան, եւ այր գեղեցիկ տեսլեամբ, եւ Տէր ընդ նմա։
Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Ահա դուստր իմ երէց Մերովբ, տաց զնա քեզ կնութեան. բայց լեր դու ինձ յորդի զօրութեան, եւ պատերազմեա զպատերազմունս Տեառն։ Քանզի ասաց Սաւուղ. Մի՛ եղիցի ձեռն իմ ի նա, այլ եղիցի ի նա ձեռն այլազգեացն։