3 Եւ ասէ արքայ. Ո՞ւր է որդի տեառն քո։ Եւ ասէ Սիբա ցարքայ. Ահա նստի յԵրուսաղէմ. զի ասէ՝ Այսօր դարձուսցեն ինձ տունն Իսրայելի զթագաւորութիւն հօր իմոյ։
Եւ ասէ արքայ ցՍիբա. Ահա քեզ լիցի ամենայն ինչ որ է Մեմփիբոսթեայ։ Երկիր եպագ Սիբա եւ ասէ. Գտի շնորհս առաջի քո, տէր իմ արքայ։
Հարաւ որպէս խոտ եւ ցամաքեցաւ սիրտ իմ, մոռացայ ուտել զհաց իմ։
Սրբոց քոց որ են յերկրի քում, սքանչելի արարեր զամենայն կամս իմ՝՝ ի նոսա։
Պարծանք զօրութեանց մերոց դու ես, եւ ի կամս քո բարձր եղիցի եղջեւր մեր
Մի՛ սուտ վկայութիւն վկայեր զընկերէ քումմէ։
Այս՝՝ ճանապարհք են ամենեցուն որ գործեն զանօրէնս, զի ամպարշտութեամբն զանձինս իւրեանց սատակեն։՝՝
Վկայ սուտ կորիցէ. այր հլու՝ զգուշութեամբ խօսեսցի։
Մի՛ հաւատայք սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. եւ յանկողնակցէ քումմէ զգոյշ լեր պատմել ինչ նմա։
Վա՜յ է նոցա, զի ըստ ճանապարհին Կայենի գնացին, եւ ըստ մոլորութեանն Բաղաամայ զեղխեցան զհետ վարձուց, եւ ըստ հակառակութեանն Կորխայ կորեան։