Վասն այդորիկ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք, եւ ես մերժեցից զքեզ, եւ ոչ խնայեսցէ ի քեզ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց քեզ։
Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։
Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։
եւ ոչ հաճեսցի Աստուած ներել նմա. այլ յայնժամ բորբոքեսցի բարկութիւն նորա եւ նախանձ նորա ի մարդն յայն, եւ հասցեն նմա ամենայն նզովք ուխտիս այսորիկ՝ գրեալք ի գրի օրինացս այսոցիկ, եւ ջնջեսցէ Տէր զանուն նորա ի ներքոյ երկնից.