Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայն ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակութիւն տանց ձերոց. դարձարուք՝՝ այդուիկ, ասէ Տէր ամենակալ. եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զօրհնութիւն իմ մինչեւ ի շատանալ։
Այսուհետեւ, եղբարք իմ սիրելիք, հաստատուն եղերուք, անշարժ կացէք, առաւել լերուք ի գործ Տեառն յամենայն ժամ. գիտասջիք զի վաստակքն ձեր ոչ են ընդունայն առաջի Տեառն։
Հաւատարիմ է բանս. եւ ի սոյն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փոյթ արասցեն գործոց բարեաց վերակացու լինել հաւատացեալքն յԱստուած, զի այն է բարի եւ օգտակար մարդկան։