Պակասեցայ ես յազգատոհմէ իմմէ. թողի զմնացորդս կենաց իմոց. ելին եւ գնացին յինէն՝ որպէս որ քակէ զտաղաւար կանգնեալ. եղեւ ոգի իմ առ յինէն իբրեւ ոստայն սատարաց մերձ ի հատանել։
Քանզի որ եմք ընդ յարկաւս ընդ այսուիկ՝ տաղտկամք ծանրացեալք. զի ոչ կամիմք մերկանալ, այլ զայն ի վերայ այսր զգենուլ, զի ընկղմեսցի մահկանացուս ի կենաց անտի։
Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։