Այլ շնորհօքն Աստուծոյ եմ զինչ եւ իցեմ. եւ շնորհք նորա որ յիս՝ ընդունայն ինչ ոչ եղեն. այլ առաւել քան զնոսա ամենեսին վաստակեցի, եւ ոչ եթէ ես՝ այլ շնորհքն Աստուծոյ որ ընդ իս։
Եւ ասէ ցիս. Շատ են քեզ շնորհք իմ, զի զօրութիւն իմ ի տկարութեան կատարի։ Եւ արդ լաւ եւս լիցի ինձ պարծել ի տկարութիւնս, զի բնակեսցէ յիս զօրութիւնն Քրիստոսի։