Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 2:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Եւ զայս զի գրեցի՝ զի մի՛ յորժամ գայցեմ, տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել. յուսացեալ եմ ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս ձեր ամենեցուն է։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 2:3
17 Iomraidhean Croise  

Արդ, ո՞րպէս կամիք, գաւազանա՞ւ եկից առ ձեզ, եթէ սիրով հոգւոյն հեզութեան եւ արդարութեան եւ խոնարհութեան՝՝։


Եւ յայս ապաստան կամէի նախ առ ձեզ գալ, զի դուք կրկին շնորհս ընդունիջիք.


Այլ ես վկայ զԱստուած կոչեմ անձին իմոյ, զի վասն խնայելոյ ի ձեզ ոչ եւս եկի ի Կորնթոս. զի ոչ եթէ տիրեմք ձեզ հաւատովքս՝ այլ գործակից եմք շնորհացդ ձերոց՝՝. քանզի հաւատովք հաստատեալ կայք։


Եղէ անզգամ, քանզի դուք ստիպեցէք. զի ինձ պարտ էր ի ձէնջ վկայութիւն առնուլ թէ ոչինչ պակաս գտայ քան զլաւ առաքեալսն, զի թէպէտ եւ ես ոչինչ եմ։


գուցէ դարձեալ, յորժամ գայցեմ, նկուն ինչ առնիցէ զիս Աստուած իմ առ ձեզ. եւ սուգ առնուցում վասն բազմաց յառաջագոյն մեղուցելոց, եւ ոչ ապաշխարելոց ի վերայ պղծութեան եւ պոռնկութեան եւ գիջութեան զոր գործեցին։


Վասն այնորիկ զայս ի հեռուստ գրեմ, զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց ըստ իշխանութեանս, զոր ետ ինձ Տէր ի շինել եւ ոչ ի քակել։


Վասն այնորիկ իսկ եւ գրեցի, զի զչափ առից զձեր եթէ յամենայնի հպատակ իցէք։


Ապա ուրեմն թէ եւ գրեցի ես առ ձեզ, ոչ վասն այնորիկ որ զրկեացն, եւ ոչ վասն այնորիկ որ զրկեցաւն, այլ վասն յայտնի լինելոյ փութոյն ձերոյ որ վասն մեր առ ձեզ առաջի Աստուծոյ։


Եւ արդ ուրախ եմ, զի յամենայնի համարձակ եմ առ ձեզ։


Այլ որ մխիթարէն զխոնարհս՝ մխիթարեաց զմեզ Աստուած ի գալստեանն Տիտոսի։


Զի թէ եւ տրտմեցուցի զձեզ թղթովն, ոչ զղջանամ, թէպէտ եւ զղջացեալ էի. քանզի տեսանեմ զի թուղթն այն թէ եւ առ ժամանակ մի տրտմեցոյց զձեզ.


Եւ առաքեցաք ընդ նոսա զեղբայրն մեր զոր ընտրեցաք ի բազում իրս՝ բազում անգամ պինդ գտեալ, եւ առաւել եւս այժմ պնդագոյն՝ յուսով մեծաւ ի ձեզ։


Այլ ես յուսացեալ եմ ի ձեզ Տերամբ, թէ ոչ այլազգ ինչ խորհիցիք, եւ որ խռովեցուցանէ զձեզ՝ կրեսցէ դատաստան, ո ոք եւ իցէ։


Վստահ եմք ի ձեզ Տերամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, ե՛ւ առնէք ե՛ւ առնիցէք։


Յուսացեալ ի հնազանդութիւնդ քո գրեցի առ քեզ, քանզի գիտեմ թէ առաւել եւս քան զոր ասեմդ՝ առնիցես։


Lean sinn:

Sanasan


Sanasan