ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 10:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
7 Ըստ իւրաքանչիւր երեսաց դիտեսջիք՝՝. եթէ ոք վստահ յանձն իցէ Քրիստոսի լինել՝՝, զայս խորհեսցի դարձեալ ի միտս իւր, թէ որպէս նայն Քրիստոսի է, նոյնպէս եւ մեք։
Այլ ես իսկ Պաւղոս աղաչեմ զձեզ հեզութեամբ եւ հանդարտութեամբ Քրիստոսի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեալ մի եմ ի միջի ձերում. բայց ի հեռուստ համարձակիմ առ ձեզ։
Զի եթէ որ գալոցն իցէ՝՝ ա՛յլ Քրիստոս քարոզիցէ զոր մեքն ոչ քարոզեցաք, կամ ոգի օտար առնուցուք զոր ոչ առէք, կամ աւետարան օտար զոր ոչ ընկալարուք, բարւոք անսայիք նոցա։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։