5 (Ապա եթէ ոք իւրում տանն վերակացու չգիտիցէ լինել, զիա՞րդ եկեղեցւոյ Աստուծոյ խնամակալ լիցի։)
Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօտիդ, յորում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս՝ հովուել զժողովուրդ Տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով։
Առանց գայթակղութիւն դնելոյ Հրէից եւ հեթանոսաց լինիցիք եւ եկեղեցւոյն Աստուծոյ։
եւ զամենայն ինչ հնազանդ արար ի ներքոյ ոտից նորա, եւ զնա եդ գլուխ ի վերայ ամենայն իրիք եկեղեցւոյ,
Այլ որպէս եկեղեցին հնազանդ լինի Քրիստոսի, նոյնպէս եւ կանայք՝ իւրեանց արանց յամենայնի։
Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի։
ապա թէ յամեցից, զի գիտասցես թէ ո՛րպէս պարտ իցէ քեզ ի տան Աստուծոյ շրջել, որ է եկեղեցի Աստուծոյ կենդանւոյ, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։
որպէս պատմեցի նմա եթէ խնդրեցից վրէժ ի տանէ նորա մինչեւ յաւիտեան վասն անօրէնութեան որդւոց նորա. զի հայհոյէին զԱստուած՝՝ որդիք նորա, եւ նա ոչ խրատէր զնոսա։