Բայց զբանս իմ եւ զօրէնս իմ ընկալարուք, զոր ես պատուիրեմ Հոգւով իմով ծառայից իմոց մարգարէից որ ժամանեցին հարցն ձերոց։ Պատասխանի ետուն՝՝ եւ ասեն. Որպէս կարգեաց Տէր ամենակալ առնել ըստ ճանապարհաց մերոց եւ ըստ գնացից մերոց, նոյնպէս եւ արար մեզ։
զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին մինչդեռ այրիցի սիրտ նորա, եւ հասանիցէ նմա, եթէ հեռագոյն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ զանձն նորա, եւ նմա չէ դատաստան մահու, զի ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ։
Եւ եղիցի եթէ ոչ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր, եկեսցեն ի վերայ քո անէծքս այսոքիկ եւ հասցեն քեզ։
Եւ եկեսցեն ի վերայ քո անէծքս այսոքիկ եւ հալածեսցեն զքեզ եւ հասցեն քեզ, մինչեւ սատակեսցեն զքեզ եւ մինչեւ կորուսցեն զքեզ. զի ոչ լուար ձայնի Տեառն Աստուծոյ քո, պահել զպատուիրանս նորա եւ զիրաւունս նորա զոր պատուիրեաց քեզ.