1 Այլ վասն ժամուց եւ ժամանակաց, եղբարք, չէ ինչ պիտոյ գրել առ ձեզ.
Եւ մինչդեռ նստէր ի լերինն Ձիթենեաց, մատեան առ նա աշակերտքն առանձինն եւ ասեն. Ասա մեզ, ե՞րբ լինիցի այդ, եւ կամ զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեանն եւ վախճանի աշխարհիս։
Բայց վասն աւուրն այնորիկ եւ ժամու ոչ ոք գիտէ, ոչ հրեշտակք երկնից, եւ ոչ Որդի,՝՝ բայց միայն Հայր։
Ասէ ցնոսա. Ոչ է ձեզ գիտել զժամս եւ զժամանակս, զոր Հայր եդ յիւրում իշխանութեան.
Այլ վասն պաշտամանն որ ի սուրբսն է, աւելի է ինձ եւ գրել առ ձեզ։
Այլ վասն եղբայրսիրութեան չէ ինչ պիտոյ գրել առ ձեզ, զի դուք ինքնին իսկ աստուածուսոյցք էք առ ի զմիմեանս սիրելոյ։
Սիրելիք, զամենայն փոյթ յանձին կալեալ գրել ձեզ վասն մերոյ հասարակաց փրկութեանն, հարկ յանձին կալայ գրել ձեզ, եւ աղաչել զի ճգնիցիք ի վերայ հաւատոցն, որ միանգամ աւանդեցաւն սրբոց։