եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.
Եւ ծանեայ, Տէր, եթէ դու ես որ քննես զսիրտս, զարդարութիւն սիրես. եւ մեք պարզ սրտիւք յօժարամիտք եղեաք յայսմ յամենայնի. եւ արդ զժողովուրդս քո որ գտաւ աստ՝ տեսի ուրախութեամբ լի, եղեալ առ քեզ յօժարամիտ։
մեծդ խորհրդովք եւ զօրաւոր գործովք, Ամենակալ մեծանունդ Տէր.՝՝ աչք քո բաց են յամենայն ճանապարհս որդւոց մարդկան, տալ իւրաքանչիւր ըստ ճանապարհի իւրում եւ ըստ պտղոյ գնացից իւրեանց։
այլ հրաժարեցաք ի գաղտնեաց ամօթոյն, զի մի՛ գնասցուք՝՝ խորամանկութեամբ, եւ մի՛ նենգեսցուք՝՝ զբանն Աստուծոյ. այլ յայտնութեամբ ճշմարտութեանն ընծայեցուսցուք զանձինս մեր առ ամենայն միտս մարդկան առաջի Աստուծոյ։