Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 8:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Լուր ձայնի ժողովրդեանդ, որպէս եւ խօսեցան ընդ քեզ. զի ոչ եթէ զքեզ անարգեցին, այլ զիս մերժեցին չթագաւորել ի վերայ նոցա։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 8:7
22 Iomraidhean Croise  

Եւ ասէ Մովսէս. Ի տալ ձեզ Տեառն ընդ երեկոյս միս ուտելոյ, եւ ընդ առաւօտս հաց յագ, վասն լսելոյ Տեառն զտրտունջ ձեր զոր դուք տրտնջեցէք զմէնջ. քանզի մեք ո՞վ եմք. զի ոչ զմէնջ է տրտունջդ ձեր, այլ զԱստուծոյ։


Եւ ես առից ի ձեռն զխաբէութիւնս նոցա, եւ ըստ մեղաց նոցա հատուցից նոցա՝՝. զի կոչեցի զնոսա՝ եւ ոչ լուան ինձ, խօսեցայ՝ եւ ոչ անսացին. եւ արարին չար առաջի իմ, եւ զոր ոչն կամէի ընտրեցին։


թէ յորժամ վեց ամ լցցի, արձակեսցես զեղբայրն քո զԵբրայեցի որ վաճառեսցի քեզ, եւ գործեսցէ քեզ զվեց ամ, եւ արձակեսցես զնա ազատ ի քէն. եւ ոչ լուան ինձ հարքն ձեր, եւ ոչ խոնարհեցուցին զունկն իւրեանց։


եւ ասէր. Որդի մարդոյ, ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայելի, որք դառնացուցին զիս՝՝ ինքեանք եւ հարք իւրեանց, անարգեցին զիս մինչեւ ցայսօր։


Այլ տունն Իսրայելի ոչ հաւանին լսել քեզ, քանզի ոչ կամին լսել ինձ. զի ամենայն տունն Իսրայելի հակառակօղք եւ խստասիրտք են։


Եւ եկն Աստուած առ Բաղաամ ի գիշերին եւ ասէ ցնա. Եթէ կոչել զքեզ եկեալ են արքդ այդոքիկ, արի երթ զկնի դոցա. բայց զբանն զոր ես խօսեցայց ընդ քեզ՝ զայն արասցես։


Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ։


Որ ձեզ լսէ՝ ինձ լսէ, եւ որ զձեզ անարգէ՝ զիս անարգէ. եւ որ զիս անարգէ՝ զառաքիչն իմ անարգէ. եւ որ ինձ լսէ՝ լսէ այնմիկ որ զիսն առաքեաց։՝՝


Եւ քաղաքացիքն նորա ատէին զնա, առաքեցին հրեշտակս զկնի նորա, եւ ասեն թէ՝ Ոչ կամիմք թագաւորել դմա ի վերայ մեր։


Բայց զթշնամիսն իմ զայնոսիկ որ ոչն կամէին զիս թագաւորել ի վերայ նոցա, ածէք այսր, եւ սպանէք առաջի իմ։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր, եւ ոչ առաքեալ՝ մեծ քան զայն որ առաքեացն զնա։


Եւ ասէ ցնոսա Գեդէոն. Ոչ իշխեցից ես ձեզ, եւ ոչ իշխեսցէ ձեզ որդի իմ. այլ Տէր իշխեսցէ ձեզ։


Եւ դուք այսօր անարգեցէք զԱստուած՝՝, որ է փրկիչ ձեր յամենեցունց որ շուրջ զձեւք են եւ նեղեն զձեզ՝՝, եւ ասացէք՝ Ոչ այդպէս, այլ զի կացուսցես ի վերայ մեր թագաւոր. եւ արդ կացէք առաջի Տեառն ըստ իշխանութեանց ձերոց, եւ՝՝ ըստ գաւազանաց ձերոց, եւ ըստ հազարաւորաց ձերոց։


Եւ ասէ Սամուէլ ցամենայն արս Իսրայելացիս. Ահաւասիկ լուայ ձայնի ձերում յամենայնի զոր ասացէք ինձ, եւ թագաւորեցուցի ձեզ թագաւոր։


Եւ տեսէք զի Նաաս Ամոնացի եկն ի վերայ ձեր, եւ ասացէք. Ոչ այդպէս, այլ զի թագաւոր թագաւորեսցէ ի վերայ մեր. եւ Տէր Աստուած մեր՝ թագաւոր մեր։


Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Լուր ձայնի նոցա եւ թագաւորեցո նոցա թագաւոր։ Եւ ասէ Սամուէլ ցարս Իսրայելի. Երթիցէ իւրաքանչիւր ոք ի քաղաք իւր։


Ըստ ամենայն գործոց զոր արարին ընդ իս յօրէ յորմէ հանի զնոսա յԵգիպտոսէ մինչեւ ցայսօր, եւ թողին զիս եւ ծառայեցին աստուածոց օտարաց, նոյնպէս առնեն նոքա եւ ընդ քեզ։


Lean sinn:

Sanasan


Sanasan