Եւ ահա ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ զԵգիպտացւոցն ամենեցուն,՝՝ եւ մտցեն զկնի դոցա. եւ փառաւորեցայց ես ի փարաւոն եւ յամենայն զօրս նորա եւ ի կառս նորա եւ յերիվարս նորա։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Յերթալդ քում եւ ի դառնալդ յԵգիպտոս՝ տեսջիր զամենայն նշանս զոր ետու ի ձեռս քո, արասցես առաջի փարաւոնի. եւ ես խստացուցից զսիրտ նորա, եւ ոչ արձակեսցէ զժողովուրդն։