Եւ եղեւ ի ժամանակին յայնմիկ խօսեցաւ Աբիմելէք եւ Ոքոզաթ տաճարապետ նորա եւ՝՝ Փիքող սպարապետ զօրաց նորա, եւ ասեն ցԱբրահամ. Աստուած ընդ քեզ է յամենայնի զինչ եւ գործես։
Եւ ես աւասիկ ընդ քեզ եմ պահել զքեզ յամենայն ճանապարհս քո յոր եւ գնասցես. եւ դարձուցից զքեզ յերկիրս յայս. զի ոչ թողից զքեզ մինչեւ արարից զամենայն ինչ զոր խօսեցայ ընդ քեզ։
Օրհնեալ է Տէր այսօր, որ ետ հանգիստ ժողովրդեան իւրում Իսրայելի ըստ ամենայնի զոր եւ խօսեցաւ. ոչ վրիպեաց բան մի յամենայն բանից նորա բարեաց որովք խօսեցաւ ի ձեռն Մովսիսի ծառայի իւրոյ։
եւ հաստատէ զբանս ծառայից իւրոց, եւ զխորհուրդս հրեշտակաց իւրոց արդարացուցանէ։ Ես եմ որ ասեմ ցԵրուսաղէմ թէ՝ Բնակեսջիր, եւ ցքաղաքս Հրէաստանի թէ՝ Շինեսջիք վերստին. եւ զաւերակս նորա կանգնեցից.
այնպէս եղիցի բանն իմ որ ելանէ ի բերանոյ իմմէ. մի՛ դարձցի դատարկ՝ մինչեւ կատարեսցէ զոր ինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցես՝՝։
զոր ինչ խօսիցի մարգարէն յանուն Տեառն եւ ոչ լինիցի բանն եւ ոչ դիպիցի, այն բան է զոր ոչ խօսեցաւ Տէր. ամպարշտութեամբ խօսեցաւ մարգարէն, մի՛ թողուցուք նմա՝՝։
Տէր Յիսուս Քրիստոս ընդ ոգւոյդ քում։ Շնորհք ընդ քեզ։ Առ Տիմոթէոս երկրորդ թուղթ, որ էր Եփեսացւոց եկեղեցւոյն եպիսկոպոս առաջին ձեռնադրեալ, գրեցաւ ի Հռովմէ, յորժամ երկրորդ անգամ եկաց յատենի Պաւղոս առաջի Ներոնի կայսեր Հռովմայ։
Եւ արդ աւադիկ թագաւոր ելանէ առաջի ձեր. ես ծերացեալ եմ, երթայց նստայց՝՝. եւ որդիքդ իմ աւադիկ են ի միջի ձերում. եւ ես շրջեցայ առաջի ձեր ի մանկութենէ իմմէ մինչեւ ցայսօր։
Պատասխանի ետ մի ոմն ի մանկտւոյ նորա եւ ասէ. Ահա տեսի զորդի Յեսսեայ զԲեթղեհեմացի, եւ գիտէ սաղմոս, եւ այր իմաստուն եւ այր պատերազմօղ, եւ այր հանճարեղ եւ ճարտարաբան, եւ այր գեղեցիկ տեսլեամբ, եւ Տէր ընդ նմա։
Եւ երթայր Դաւիթ ամենայն ուրեք ուր եւ առաքէր զնա Սաւուղ, եւ իմաստնանայր. եւ կացոյց զնա Սաւուղ ի վերայ արանց պատերազմի. եւ հաճոյ եղեւ առաջի աչաց ամենայն ժողովրդեանն, նա եւ առաջի աչաց ծառայիցն Սաւուղայ։
Եւ ասէ ցնա պատանին. Ահա այր Աստուծոյ է ի քաղաքիս յայսմիկ, այր փառաւոր, եւ զամենայն զոր ինչ խօսիցի՝ լինելով լինի. եւ արդ երթիցուք անդր, զի պատմեսցէ մեզ զճանապարհս մեր, եւ գնասցուք։