Եւ նորա հայեցեալ ընդ նա՝ ասէ՝՝. Իբրեւ զմի ի կանանց անզգամաց խօսեցար. եթէ զբարիսն ընկալաք ի ձեռանէ Տեառն՝՝, չարեացս ո՞չ համբերիցեմք։ Եւ յայսմ ամենայնի որ ինչ անցք անցին ընդ նա՝՝, ոչ մեղաւ Յոբ շրթամբք իւրովք առաջի Տեառն, եւ ոչ ետ անզգամութիւն Աստուծոյ՝՝։
Եւ առաքեաց արքայ Սեդեկիա, եւ կոչեաց առ ինքն զմարգարէն ի տուն Ասսաղիսայն՝՝, որ էր ի տան Տեառն. եւ ասէ ցնա արքայն. Հարցանեմ ինչ ցքեզ բան, մի՛ իցէ թէ թաքուցանիցես յինէն զբանն։
Եւ ասէ ցնոսա Երեմիա մարգարէ. Լուայ. աւադիկ ես կացից յաղօթս առ Տէր Աստուած ձեր վասն բանից ձերոց, եւ եղիցի զոր ինչ բան պատասխանի տացէ Տէր՝ պատմեցից ձեզ. եւ ոչ թաքուցից ի ձէնջ բան մի։