12 Եւ ասէ Դաւիթ. Եթէ մատնեսցե՞ն զիս Կեիլացիքս եւ զարս իմ ի ձեռս Սաւուղայ։ Եւ ասէ Տէր. Մատնեսցեն։
Զիրաւունս քո պահեցի, մի՛ թողուր զիս մինչեւ ի սպառ։
Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։
Իմաստուն արարից զքեզ եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ի վերայ քո զաչս իմ։
Սաղմոս Դաւթի, մինչ էր նա յանապատին Հրէաստանի։
Վա՜յ այնոցիկ որ խորհին խորհուրդս ծածուկս, եւ եղիցին ընդ խաւար գործք նոցա, եւ ասիցեն թէ՝ Ո՞ տեսանիցէ զմեզ, եւ ո՞ գիտասցէ զինչ գործեմք։
Տէր ծանո ինձ եւ ծանեայց. յայնժամ տեսի՝՝ զգործս նոցա։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։
Եւ ասէ ցնոսա այր Յուդայ. Ընդէ՞ր ելէք ի վերայ իմ։ Եւ ասեն այլազգիքն. Կապել զՍամփսոն ելաք, եւ առնել ընդ նա զոր օրինակ արար ընդ մեզ։
եթէ պաշարիցի՞՝՝. եւ եթէ իջանիցէ՞ այժմ այսր Սաւուղ որպէս լուաւ ծառայ քո, Տէր Աստուած Իսրայելի, պատմեա ծառայի քում։ Եւ ասէ Տէր. Պաշարեսցի։
Եւ արդ ըստ ամենայն ցանկութեան անձին արքայի իջցէ իջանելով առ մեզ. քանզի փակեսցուք զնա ի ձեռս արքայի։
Եւ ազդ եղեւ Սաւուղայ եթէ եկն Դաւիթ ի Կեիլա. եւ ասէ Սաւուղ. Վաճառեաց զնա Աստուած ի ձեռս իմ. զի փակեցաւ մտեալ ի քաղաք դրանց եւ դռնափակաց։