7 Եթէ ասասցէ թէ՝ Բարւոք է, խաղաղութիւն է ծառայի քում. ապա թէ խստիւ տայցէ պատասխանի, գիտասջիր զի վճարեալ է չարութիւն առ ի նմանէ։
Եւ ուղիղ թուեցաւ բանն առաջի Աբիսողոմայ եւ առաջի ամենայն ծերոցն Իսրայելի։
Եւ հաճոյ թուեցաւ առաջի իմ բանն. եւ առի ի ձէնջ երկոտասան այր, այր մի ըստ ցեղի։
Եւ վերացոյց Սաւուղ զգեղարդն ի վերայ Յովնաթանու սպանանել զնա. եւ գիտաց Յովնաթան թէ վճարեալ է չարութիւն ի հօրէ նորա սպանանել զԴաւիթ։
Եւ ասէ Յովնաթան. Քաւ լիցի քեզ. զի եթէ գիտելով գիտացից եթէ վճարեալ է չարութիւն առ ի հօրէ իմմէ գալ ի վերայ քո՝ եթէ ոչ ի քաղաքն իսկ քո՝՝ պատմեցից քեզ։
Եւ արդ գիտասցես եւ տեսցես զինչ գործեսցես. զի վճարեալ է չարութիւն ի վերայ տեառն մերոյ, եւ ի վերայ ամենայն տան նորա. եւ նա այր ժանտ է, եւ ոչ գոյ խօսել ընդ նմա։