Պատասխանի ետ Դաւիթ եւ ասէ ցՅովնաթան՝՝. Գիտելով գիտէ հայր քո զի գտի շնորհս առաջի աչաց քոց, եւ ասէ թէ՝ Մի՛ գիտասցէ Յովնաթան, գուցէ ոչ կամիցի՝՝. այլ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, զի որպէս ասացի՝ վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ՝՝։
Ասէ Դաւիթ ցՅովնաթան. Ահա վաղիւ ամսամուտ է. եւ ես նստելով ո՛չ նստայց ուտել հաց ընդ արքայի. եւ առաքեսցես զիս եւ թաքեայց ի դաշտի աստ մինչեւ ցընդերեկս աւուրն երրորդի.