եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.
Ապա թէ ասիցես, թէ՝ Ոչ ճանաչեմ զնա՝ եւ ոչ նա զիս ճանաչէ, գիտասջիր՝ զի Տէր զսիրտս ամենեցուն ճանաչէ. եւ որ ստեղծ զշունչ ամենեցուն՝ նա գիտէ զամենայն՝՝, եւ հատուցանէ իւրաքանչիւր ըստ գործս իւր։
Զի կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող եւ հատու քան զամենայն սուր երկսայրի, եւ անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից, եւ ուղղոյ, եւ քննիչ է մտաց եւ խորհրդոց սրտից.
Եւ ասէ ցնա Զեբուղ. Արդ ո՞ւր է բերան քո որ ասէր, թէ՝ Ո՞վ է Աբիմելէք, զի ծառայեսցուք նմա. ո՞չ աւանիկ այն զօր է զոր դուն աղարտէիր. արդ ել եւ տուր ընդ նմա պատերազմ։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։