Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 19:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ խօսեցաւ Յովնաթան վասն Դաւթի բանս բարիս ընդ Սաւուղայ հօր իւրում, եւ ասէ ցնա. Մի՛ մեղիցէ արքայ ի ծառայ իւր Դաւիթ, զի ոչինչ մեղաւ նա քեզ. եւ գործք նորա բարութեամբ են առ քեզ յոյժ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 19:4
15 Iomraidhean Croise  

Պատասխանի ետ Ռուբէն եւ ասէ ցնոսա. Ո՞չ խօսեցայ ընդ ձեզ եւ ասեմ, թէ Մի՛ մեղանչէք մանկանդ. եւ ոչ լուարուք ինձ. եւ ահա արիւն նորա խնդրի։


Որ հեղու զարիւն մարդոյ, փոխանակ արեան նորա հեղցի արիւն նորա. զի ի պատկեր Աստուծոյ արարի ես՝՝ զմարդն։


Զոր ինչ մեղանչիցէ այր ընկերի իւրում, եւ առնուցու նզովս յաղագս այնորիկ նզովել զնա, եւ եկեսցէ կացցէ առաջի սեղանոյս՝՝ ի տանս յայսմիկ,


Մի՛ եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ։


Շարժեցեր զերկիր եւ խռովեցուցեր զսա, բժշկեա զհարուածս սորա զի սասանեցաւ։


Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի՛ պակասեսցէ։


Իցէ՞ թէ հատուցանիցի չար փոխանակ բարւոյ. զի խորհեցան ի միասին բանս զանձնէ իմմէ, եւ զտանջանս իւրեանց թաքուցին՝՝. յուշ լիցի քեզ ի կալն իմում առաջի քո, խօսել վասն նոցա բարութիւն, դարձուցանել զսրտմտութիւն քո ի նոցանէ։


Եւ այնպէս յանցուցեալ յեղբարս, եւ զխիղճ մտաց տկարացն զայրացուցեալ, ի Քրիստոս մեղանչէ։


Ամենայն որ ատեայ զեղբայր իւր՝ մարդասպան է, եւ գիտէք, զի ամենայն մարդասպան ոչ ունի զկեանս յաւիտենականս յանձին հաստատեալ։


Զի եթէ մեղանչելով մեղանչիցէ այր՝ առն, կացցեն յաղօթս վասն նորա առ Տէր՝՝. եւ եթէ Տեառն մեղանչիցէ, ո՞վ կացցէ յաղօթս վասն նորա։ Եւ ոչ լսէին ձայնի հօրն իւրեանց. զի կամելով կամէր Տէր եղծանել զնոսա։


Պատասխանի ետ Յովնաթան Սաւուղայ հօր իւրում, եւ ասէ ցնա. Ընդէ՞ր մեռանիցի. զի՞նչ գործեաց։


Պատասխանի ետ Աքիմելէք արքայի եւ ասէ. Եւ ո՞վ է յամենայն ծառայս քո հաւատարիմ իբրեւ զԴաւիթ, եւ փեսայ արքայի, եւ իշխան ամենայն հրամանի քո, եւ փառաւոր ի տան քում։


Lean sinn:

Sanasan


Sanasan