Նա եհար զայրն Եգիպտացի զայր երեւելի հինգկանգնեան, եւ ի ձեռն Եգիպտացւոյն նիզակ իբրեւ զստորի ոստայնանկաց. եւ էջ առ նա Բանեա բրաւ, եւ եհան ի ձեռանէ Եգիպտացւոյն զնիզակն, եւ սպան զնա նիզակաւն նորին։
Բայց ես բարձի զԱմովրհացին յերեսաց նոցա, որոյ բարձրութիւն իւր բարձրութիւն մայրի, եւ հզօր էր իբրեւ զկաղնի. եւ բարձի զպտուղ նորա ի վերուստ եւ զարմատս նորա ի ներքուստ։
Զի Ովգ միայն արքայ Բասանու մնաց յՌափայնոց անտի. եւ գահոյք նորա գահոյք երկաթիք, եւ ահա է այն յամրոցի որդւոցն Ամոնայ. ինն կանգուն երկայնութիւն նորա եւ չորք կանգունք լայնութիւն նորա, սկայից կանգնով։