2 Եւ ասէ Սամուէլ. Զիա՞րդ երթայց. եւ լսիցէ Սաւուղ եւ սպանանիցէ զիս։ Եւ ասէ Տէր. Առ դու ինձ երինջ մի յարջառոց. եւ ասասցես՝ զոհել Տեառն եկի.
Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ո՞վ եմ ես զի երթայցեմ առ փարաւոն արքայ Եգիպտացւոց՝՝, եւ հանիցեմ զորդիսն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց։
Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց. եղերուք այսուհետեւ խորագէտք իբրեւ զօձս, եւ միամիտք իբրեւ զաղաւնիս։
Եւ ասէ Մարիամ ցհրեշտակն. Զիա՞րդ լինիցի ինձ այդ, քանզի զայր ոչ գիտեմ։
եւ կոչեսցես զՅեսսէ ի զոհն. եւ ցուցից քեզ զինչ առնիցես. եւ օծցես զոր ես ասացից քեզ։
ասէ. Արձակեա զիս, զի զոհ է ցեղին մերոյ ի քաղաքին. եւ պատուիրեցին յիս եղբարք՝՝ իմ. եւ արդ եթէ գտի շնորհս առաջի աչաց քոց, երթայց տեսից զեղբարս իմ. վասն այնորիկ ոչ եկն ի սեղան արքայի։
Պատասխանի ետուն նոցա աղջկունքն եւ ասեն. Գոյ. ահաւասիկ առաջի ձեր այդր. արդ արագեցէք, զի վասն աւուրս եկեալ է ի քաղաքս, զի զոհ է այսօր ժողովրդեանն ի Բամա.