Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 14:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Եւ պատասխանի ետուն արք կրճացն եւ ասեն ցՅովնաթան եւ ցկապարճակիրն. Ելէք առ մեզ եւ ծանուսցուք ձեզ բանս։ Եւ ասէ Յովնաթան ցկապարճակիրն իւր. Եկ զկնի իմ, զի մատնեաց զնոսա Տէր ի ձեռս Իսրայելի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 14:12
13 Iomraidhean Croise  

Եւ իբրեւ եկի այսօր յաղբեւրն, ասեմ. Տէր, Աստուած տեառն իմոյ Աբրահամու, եթէ յաջողեցեր ինձ զճանապարհս իմ զոր ես այժմիկ եկեալ եմ,


Եւ խնդացի, եւ երկիր պագի Տեառն, եւ օրհնեցի զՏէր Աստուած տեառն իմոյ Աբրահամու, որ յաջողեաց ինձ ի ճանապարհի աստ ճշմարտութեան, առնուլ զդուստր եղբօր տեառն իմոյ որդւոյ նորա։


եւ եղիցի յորժամ լսիցես զձայն շարժման անտառին Լալօնից՝՝, յայնժամ իջցես առ նոսա՝՝. քանզի յայնժամ ելցէ Տէր առաջի քո կոտորել ի պատերազմի այլազգեացն։


Յայնմ ժամանակի առաքեաց Ամասիա հրեշտակս առ Յովաս որդի Յովաքազու որդւոյ Յէուայ արքայի Իսրայելի՝ եւ ասէ. Եկ յանդիման լիցուք միմեանց երեսօք։


Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի, զի այս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։


Պատասխանի ետ ընկերն նորա եւ ասէ. Ոչ է այն՝ եթէ ոչ սուրն Գեդէոնի որդւոյ Յովասու առն Իսրայելացւոյ. մատնեաց Տէր ի ձեռս նորա զՄադիամ եւ զամենայն բանակս։


Եւ եղեւ իբրեւ լուաւ Գեդէոն զպատմութիւն երազոյն եւ զմեկնութիւն նորա, երկիր եպագ Տեառն, եւ դարձաւ անդրէն ի բանակն Իսրայելի, եւ ասէ. Արիք, զի մատնեաց Տէր զբանակն Մադիամու ի ձեռս մեր։


Եւ աղաղակեաց վաղվաղակի առ պատանեակն կապարճակիր իւր եւ ասէ ցնա. Մերկեա զսուր քո եւ սպան զիս. գուցէ ասիցեն թէ կին սպան զնա։ Եւ խոցեաց զնա պատանին իւր, եւ մեռաւ Աբիմելէք։


Ապա թէ ասիցեն. Ելէք առ մեզ, ելցուք, զի մատնեաց զնոսա Տէր ի ձեռս մեր. այս լիցի մեզ նշանակ։


Եւ ել Յովնաթան յափսիթերս, եւ կապարճակիրն նորա ընդ նմա. եւ հայեցան ընդդէմ՝՝ Յովնաթանու, եւ եհար զնոսա. եւ կապարճակիրն տայր ստէպ՝՝ զհետ նորա։


Lean sinn:

Sanasan


Sanasan