Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 1:26 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

26 Եւ ասէ. Յիս տէր իմ, կենդանի է անձն քո, ես այն կին եմ՝ որ կացի առաջի քո ընդ քեզ՝ կալ յաղօթս առ Տէր

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 1:26
11 Iomraidhean Croise  

եւ դովին յայտ արարէք. երդուեալ յարեւն փարաւոնի, ոչ ելանէք աստի, եթէ ոչ եկեսցէ եղբայրն ձեր կրտսեր այսր։


Եւ ասէ Ուրիա ցԴաւիթ. Տապանակն Աստուծոյ եւ Իսրայէլ եւ Յուդա բնակեալ են ի վրանս, եւ տէր իմ Յովաբ եւ ծառայք տեառն իմոյ բնակեալ են ի բացի, եւ ես մտանիցեմ ի տո՞ւն իմ ուտել եւ ըմպել եւ ննջել ընդ կնոջ իմում. եւ զիա՞րդ լինիցի այն.՝՝ կենդանի է անձն քո թէ արարից զբանդ զայդ։


Եւ ասէ արքայ. Միթէ ձեռն Յովաբայ իցէ՞ յամենայնի յայդմիկ ընդ քեզ։ Եւ ասէ կինն ցարքայ. Կենդանի է անձն քո, տէր իմ արքայ, եթէ իցէ յաջ կամ յահեակ յամենայնէ զոր խօսեցաւ տէր իմ արքայ. զի ծառայ քո Յովաբ՝ նա պատուիրեաց ինձ, եւ նա եդ ի բերան աղախնոյ քո զամենայն բանս զայսոսիկ,


Եւ ասէ Եղիա ցԵղիսէ. Նիստ դու աստ, զի Տէր առաքեաց զիս ի Բեթէլ։ Եւ ասէ Եղիսէ. Կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո՝ եթէ թողից զքեզ։ Եւ եկին ի Բեթէլ։


Եւ ասէ Եղիա ցԵղիսէ. Նիստ դու աստ, զի Տէր առաքեաց զիս յԵրիքով։ Եւ ասէ. Կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո՝ եթէ թողից զքեզ։ Եւ եկին յԵրիքով։


Եւ ասէ ցնա Եղիա. Նիստ դու աստ, զի Տէր առաքեաց զիս ի Յորդանան։ Եւ ասէ Եղիսէ. Կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո՝ եթէ թողից զքեզ։ Եւ գնացին երկոքեան։


Եւ ասէ մայր մանկանն. Կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, եթէ թողից զքեզ։ Եւ յարեաւ Եղիսէ եւ գնաց զկնի նորա։


Եւ կոչեաց Գաբէս զԱստուած Իսրայելի եւ ասէ. Եթէ օրհնելով օրհնեսցես զիս, եւ յաճախեսցես զսահմանս իմ. եւ եղիցի ձեռն քո ընդ իս, եւ արասցես գիտութիւն՝ ոչ խոնարհեցուցանել զիս՝՝։ Եւ ած Ատուած ի վերայ նորա զամենայն զոր ինչ խնդրեաց։


Եւ իբրեւ ետես Սաւուղ զԴաւիթ ելեալ ընդդէմ այլազգւոյն, ասէ ցԱբեններ իշխան զօրուն. Ո՞յր որդի է պատանեակդ այդ, Աբեններ։ Եւ ասէ Աբեններ. Կենդանի է անձն քո, արքայ, թէ գիտիցեմ։


Պատասխանի ետ Դաւիթ եւ ասէ ցՅովնաթան՝՝. Գիտելով գիտէ հայր քո զի գտի շնորհս առաջի աչաց քոց, եւ ասէ թէ՝ Մի՛ գիտասցէ Յովնաթան, գուցէ ոչ կամիցի՝՝. այլ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, զի որպէս ասացի՝ վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ՝՝։


Եւ արդ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, որպէս արգել զքեզ Տէր չգալ յարիւն անպարտ, այլ պահել զձեռն քո առ քեզ. եւ արդ եղիցին իբրեւ զՆաբաղ թշնամիք քո եւ որ խնդրիցեն տեառն իմում չարիս։


Lean sinn:

Sanasan


Sanasan