2 դիտել երկիւղիւ զձեր՝՝ պարկեշտ գնացս,
Այլ եւ դուք նոյնպէս մի ըստ միոջէ, զի՝՝ իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ։
Ծառայք, հնազանդ լերուք տերանց ձերոց մարմնաւորաց ահիւ եւ դողութեամբ եւ միամտութեամբ սրտից ձերոց՝ որպէս եւ Քրիստոսի։
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.
Այլ մեր առաքինութիւն յերկինս է, ուստի եւ Փրկչին ակն ունիմք, Տեառն Յիսուսի Քրիտոսի.
Ծառայք, հնազանդ լերուք տերանց ձերոց յամենայնի, մի՛ առ ականէ ծառայութեամբ իբրեւ մարդահաճոյք, այլ միամտութեամբ սրտի երկնչել ի Տեառնէ.
Զի մի՛ ոք զքո մանկութիւնդ արհամարհիցէ. այլ օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, գնացիւք, սիրով, հաւատովք, սրբութեամբ։
այլ ըստ Սրբոյն որ կոչեաց զձեզ՝ եւ դուք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջիք։
զվարս ձեր ի մէջ հեթանոսաց պարկեշտս ցուցանել, զի որով բամբասիցեն զձեզ իբրեւ զչարագործս, ի բարւոք գործոցն ձերոց դիտեալ՝ փառաւոր առնիցեն զԱստուած յաւուրն այցելութեան։
Սոյնպէս եւ կանայք հնազանդ լինել արանց իւրեանց, զի եթէ իցեն նոքա ապստամբք ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից եւ առանց բանի իսկ շահեսցին,
որոց լինիցի ոչ արտաքուստ հիւսիւք եւ ոսկեհուռ ծամակալօք կամ պաճուճեալ զգեստուք զարդ.
Եւ ի լուծանել այսպէս այսր ամենայնի, որպիսի՞ ինչ պարտ իցէ ձեզ գտանել, այլ սուրբ եւ աստուածապաշտ կարգաւ ակն ունել