19 Մեք սիրեսցուք զԱստուած՝՝, վասն զի նա նախ սիրեաց զմեզ։
Վասն որոյ ասեմ քեզ. Թողեալ լիցին սմա մեղք իւր բազումք, զի յոյժ սիրեաց. զի որում շատ թողուցու՝ շատ սիրէ, եւ որում սակաւ՝ սակաւ։
Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, եւ եդի զձեզ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կացցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։
Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս։
Իսկ պտուղ Հոգւոյն այս է. սէր, խնդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,
Յայսմ է սէրն, ոչ զի մեք սիրեցաք զԱստուած, այլ զի նա սիրեաց զմեզ, եւ առաքեաց զՈրդին իւր ի քաւութիւն մեղաց մերոց։
Եթէ ոք ասիցէ եթէ՝ Սիրեմ զԱստուած, եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է. որ ոչ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ, զԱստուած զոր ոչն ետես՝ զիա՞րդ կարիցէ սիրել։