Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։
Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա, եւ յարիցէ ի վերայ նորա եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռցի, եւ փախչիցի ի մի ի քաղաքացն այնոցիկ,
Եւ ծուլացն եւ անհաւատից, սպանողաց եւ պոռնկաց եւ կախարդաց եւ կռապաշտից եւ դեղատուաց՝՝, եւ ամենայն ստոց՝ ամպարշտաց, որոց՝՝ բաժինն իւրեանց ի լճին այրեցելոյ հրով եւ ծծմբով, որ է մահն երկրորդ։