Բայց սիրեցէք զթշնամիս ձեր, եւ բարի արարէք ատելեաց ձերոց՝՝. եւ տուք փոխ՝ ուստի ոչ ակն ունիցիք առնուլ. եւ եղիցին վարձք ձեր բազում, եւ եղիջիք որդիք Բարձրելոյ. զի նա քաղցր է ի վերայ չարաց եւ ապաշնորհաց։
Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։
Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։