Եւ ես ասեմ. Եղիցի, Տէր։ Զի՝՝ կարգեցից զքեզ յորդիս, եւ տաց քեզ զերկիրն ընտիր, ժառանգութիւն անուանի Աստուծոյ ամենակալի՝՝ ազգաց. եւ ասացի թէ՝ Հայր կոչեսցես զիս, եւ ոչ եւս դառնայցես յինէն։
Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։
Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։