Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 2:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Որ ասիցէ եթէ՝ Ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ոչ պահիցէ, սուտ է եւ ճշմարտութիւն ի նմա ոչ գոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 2:4
13 Iomraidhean Croise  

Դուք ի հօրէ ի Սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց, զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ, յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։


Քանզի բազումք են անհնազանդք, զրախօսք, եւ մտախաբք, մանաւանդ որ ի թլփատութենէ անտի են.


Խոստանան գիտել զԱստուած, եւ գործովք իւրեանց ուրանան. պիղծք եւ անհաւանք եւ յամենայն գործս բարեաց անպիտանք։


Եթէ ասիցեմք, եթէ՝ Ոչինչ մեղաք, սուտ առնեմք զնա, եւ բանն նորա ոչ է ի մեզ։


Եթէ ասիցեմք եթէ՝ Հաղորդութիւն ունիմք ընդ նմա եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք եւ ոչ առնեմք զճշմարտութիւնն։


Եթէ ասիցեմք եթէ՝ Մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ։


Եւ յայսմիկ գիտեմք եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրանս նորա պահիցեմք։


Որ ասէ եթէ ի լոյսն իցէ եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է եւ՝՝ ի խաւարի է տակաւին։


Ամենայն որ ի նա է հաստատեալ՝ ոչ մեղանչէ. եւ ամենայն որ մեղանչէ՝ ոչ ետես զնա եւ ոչ ծանեաւ զնա։


Եթէ ոք ասիցէ եթէ՝ Սիրեմ զԱստուած, եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է. որ ոչ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ, զԱստուած զոր ոչն ետես՝ զիա՞րդ կարիցէ սիրել։


Սիրելիք, սիրեսցուք զմիմեանս, զի սէր յԱստուծոյ է. եւ ամենայն որ սիրէ՝ յԱստուծոյ է ծնեալ եւ ճանաչէ զԱստուած։


Lean sinn:

Sanasan


Sanasan