12 Գրեմ ձեզ, որդեակք, զի թողեալ են ձեզ մեղքն ձեր վասն անուան նորա։
Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա՝ յորդիս մարդկան։
Ես յամբծութեան իմում գնացի, փրկեա զիս, Տէր, եւ ողորմեա ինձ։
Եթէ մեղք մեր հակառակ կացին մեզ, դու, Տէր, արա վասն անուանդ քո. զի բազում են մեղք մեր առաջի քո. քեզ մեղաք։
եւ քարոզել յանուն նորա ապաշխարութիւն եւ թողութիւն մեղաց յամենայն ազգս՝ սկսեալ յԵրուսաղեմէ։
Եւ տեսեալ զհաւատսն նոցա՝ ասէ ցնա. Այր դու, թողեալ լիցին քեզ մեղք քո։
Նմա ամենայն մարգարէք վկայեն, թողութիւն մեղաց առնուլ անուամբ նորա ամենայն հաւատացելոց ի նա։
Յայտնի լիցի ձեզ, արք եղբարք, զի սովաւ ձեզ թողութիւն մեղաց աւետարանի.
եւ չիք այլով իւիք փրկութիւն, զի եւ ոչ անուն այլ գոյ ի ներքոյ երկնից տուեալ ի մարդիկ, որով արժան իցէ կեալ մեզ։
Եւ դուք այնպիսիք ոմանք էիք. այլ լուացարուք, այլ սրբեցարուք, այլ արդարացարուք յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ ի Հոգին Աստուծոյ մերոյ։
որով ունիմք զփրկութիւն ի ձեռն արեան նորա, զթողութիւն մեղաց ըստ մեծութեան շնորհաց իւրոց.
Լերուք ընդ միմեանս քաղցունք, գթածք, շնորհել միմեանց, որպէս եւ Աստուած Քրիստոսիւ շնորհեաց մեզ։
որով ունիմք զփրկութիւն արեամբն նորա, եւ զթողութիւն մեղաց՝ մարմնովն նորա.՝՝
Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութիւնն կատարեալ իցէ։
Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք, որպէս նա ի լոյս է, հաղորդութիւն ունիմք ընդ միմեանս, եւ արիւնն Յիսուսի Որդւոյ նորա սրբէ զմեզ յամենայն մեղաց։
Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարիմ է նա եւ արդար առ ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբել զմեզ յամենայն անիրաւութենէ։
Որդեակք իմ, զայս գրեմ ձեզ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօս առ Աստուած զՅիսուս Քրիստոս, զարդարն եւ զանարատ՝՝.
Ոչ գրեցի ձեզ եթէ ոչ գիտէք զճշմարտութիւնն, այլ թէ գիտէք զնա եւ թէ՝ զի ամենայն ստութիւն ոչ է ի ճշմարտութենէ անտի։
Սիրելիք, ոչ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն զոր ի սկզբանէ ունէիք. եւ հին պատուիրան բանն է զոր լուարուք։