6 Եթէ ասիցեմք եթէ՝ Հաղորդութիւն ունիմք ընդ նմա եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք եւ ոչ առնեմք զճշմարտութիւնն։
եւ ասացին. Եկա՛յք սատակեսցուք զնոսա յազգաց, եւ մի՛ յիշեսցի անուն Իսրայելի եւ եւս։
Ո՛հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս,
Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ. Տէր, Տէր, ո՞չ յանուն քո մարգարէացաք, եւ յանուն քո դեւս հանաք, եւ յանուն քո զօրութիւնս բազումս արարաք։
ապա թէ ոք գնայ գիշերի, գայթակղի, զի լոյս ոչ գոյ ընդ նմա։
Ասէ ցնոսա Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ լոյս ընդ ձեզ է. գնացէք մինչդեռ զլոյսն ունիք, զի մի՛ խաւար ձեզ հասցէ. զի որ գնայ ի խաւարի՝ ոչ գիտէ յո երթայ։
Ես լոյս յաշխարհ եկի, զի ամենայն որ հաւատայ յիս՝ ի խաւարի մի՛ մնասցէ։
Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս եւ ասէ. Ես եմ լոյս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի՛ գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց։
եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ։
կեղծաւորութեամբ ստաբանք, խարեալք իւրեանց խղճիւն մտաց.
Զի՞նչ օգուտ իցէ, եղբարք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել եւ գործս ոչ ունիցի. միթէ կարիցե՞ն հաւատքն ապրեցուցանել զնա։
ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. Երթայք խաղաղութեամբ, ջեռարուք եւ յագեցարուք. եւ տայցէք ոչ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ։
Այլ թերեւս ասիցէ ոք, եթէ՝ Դու հաւատս ունիս, եւ ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, եւ ես ցուցից քեզ ի գործոց իմոց զհաւատսն։
Եթէ ասիցեմք, եթէ՝ Ոչինչ մեղաք, սուտ առնեմք զնա, եւ բանն նորա ոչ է ի մեզ։
զոր տեսաքն եւ լուաք, պատմեմք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ, եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ Հօր եւ ընդ Որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի։
Եթէ ասիցեմք եթէ՝ Մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ։
Որ ասիցէ եթէ՝ Ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ոչ պահիցէ, սուտ է եւ ճշմարտութիւն ի նմա ոչ գոյ։
Եթէ ոք ասիցէ եթէ՝ Սիրեմ զԱստուած, եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է. որ ոչ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ, զԱստուած զոր ոչն ետես՝ զիա՞րդ կարիցէ սիրել։