2 Եթէ ոք կամիցի գիտել ինչ, չեւ եւս գիտաց որպէս արժան է գիտել։
Տեսի՝՝ այր յանձն իւր պանծացեալ թէ իմաստուն իցէ, բայց յոյս գոյր յանզգամին քան ի նմա։
Ոչ կամիմ, եղբարք, եթէ տգէտք իցէք խորհրդոյս այսմիկ, զի մի՛ յանձինս ձեր իցէք իմաստունք. զի կուրութիւն փոքր ի շատէ եղեւ Իսրայելի, մինչեւ լրումն հեթանոսաց մտցէ,
Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի օրինակաւ, այլ յայնժամ՝ դէմ յանդիման. այժմ խելամուտ եմ փոքր ի շատէ, այլ յայնժամ գիտացից, որպէս եւ նայն ծանեաւ զիս։
Մի՛ ոք զանձն խաբեսցէ. եթէ ոք կամիցի ի ձէնջ իմաստուն լինել յաշխարհիս յայսմիկ, յիմար լիցի, զի եղիցի իմաստուն։
Եթէ համարիցի ոք լինել ինչ, եւ չիցէ, զանձն իւր խաբէ։