3 Այլ ինձ եւ այս անարգանք են՝՝, եթէ ի ձէնջ դատեցայց կամ բնաւ իսկ ի մարդկանէ՝՝. նաեւ զանձն իմ ոչ քննեմ։
Մի՛ ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք։
Իսկ հոգեւորն քննէ զամենայն, եւ ինքն յումեքէ ոչ քննի։
իւրաքանչիւր գործն յայտնելոց է. զի օրն ընտրեսցէ. զի հրով յայտնելոց է. եւ զիւրաքանչիւր գործն զիարդ եւ իցէ, հուրն փորձեսցէ։
Արդ խնդիր է ի մէջ հազարապետաց եթէ ոք հաւատարիմ գտցի։
Զի ոչինչ գիտեմ զանձին իմոյ. այլ ոչ եթէ այսու արդարանամ, զի որ քննէն զիս՝ Տէր է։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։