Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 11:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Կամիմ զի գիտիցէք դուք, եթէ առն ամենայնի գլուխ Քրիստոս է, եւ գլուխ կնոջ՝ այր, եւ գլուխ Քրիստոսի՝ Աստուած։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 11:3
23 Iomraidhean Croise  

Եւ ցկինն ասէ. Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո եւ զհեծութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս, եւ առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ։


Ահաւադիկ ի միտ առցէ մանուկ իմ՝՝. վերասցի եւ բարձրասցի եւ փառաւորեսցի յոյժ։


Ահաւասիկ ի վկայութիւն հեթանոսաց ետու զնա, իշխան եւ հրամանատար ազգաց։


Եւ մատուցեալ Յիսուս խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ. Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի. որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեզ։՝՝


Լուայք զի ասացի ես ձեզ թէ՝ Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս։


դուք Քրիստոսի, Քրիստոս՝ Աստուծոյ։


այլ ճշմարտեալք սիրով՝ աճեցուսցուք ի նա զամենայն, որ է գլուխ, Քրիստոս.


եւ նա է գլուխ մարմնոյ, եկեղեցւոյ. որ է սկիզբն, անդրանիկ ի մեռելոց, զի եղիցի ինքն յամենայնի յառաջացեալ.


Եւ էք դուք նովաւ լցեալք, որ է գլուխ ամենայն իշխանութեան եւ պետութեան.


եւ ոչ ունիցի զԳլուխն Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարաբերեալ եւ խառնեալ՝ աճէ զաճումն Աստուծոյ։


Կանայք, հնազանդ լերուք արանց ձերոց, որպէս եւ վայել է ի Տէր։


Սոյնպէս եւ կանայք հնազանդ լինել արանց իւրեանց, զի եթէ իցեն նոքա ապստամբք ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից եւ առանց բանի իսկ շահեսցին,


Lean sinn:

Sanasan


Sanasan