Եւ զԱմեսայի կացոյց Աբիսողոմ փոխանակ Յովաբայ ի վերայ զօրուն. եւ Ամեսայի որդի էր առն որում անուն էր Յոթոր Յեզրայելացի. նա եմուտ առ Աբիգեա դուստր Յեսսեայ՝ քոյր Շարուհեայ մօր Յովաբայ։
Եւ ասէ Դաւիթ. Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիք Շարուհեայ, զի լինիք դուք ինձ այսօր ի դաւաճանութիւն. մի՛ ոք մեռցի՝՝ այսօր այր յԻսրայելէ. միթէ ո՞չ գիտիցեմ ես, զի այսօր թագաւորեմ ես ի վերայ Իսրայելի։
Պատասխանի ետ Դաւիթ եւ ասէ ցԱքիմելէք Քետացի եւ ցԱբեսսա որդի Շարուհեայ եղբայր Յովաբայ, եւ ասէ. Ո՞ մտցէ ընդ իս առ Սաւուղ ի բանակն։ Եւ ասէ Աբեսսա. Ես մտից ընդ քեզ։