3 Եւ ի գիշերին յայնմիկ եղեւ բան Տեառն առ Նաթան եւ ասէ.
Յօրէ յորմէ հանի զժողովուրդ իմ զԻսրայէլ յԵգիպտոսէ՝ ոչ ընտրեցի ի քաղաքի միում ուրեք գաւազանաց Իսրայելի շինել տուն զի լինիցի անուան իմոյ. եւ ընտրեցի զԴաւիթ լինել ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։
Եւ ասէ Նաթան ցԴաւիթ. Զամենայն որ ինչ է յանձին քում՝ արա. վասն զի Աստուած ընդ քեզ է։
Երթ եւ ասա ցԴաւիթ ծառայ իմ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու ինձ տուն բնակելոյ ի նմա.
եւ ականջք քո լուիցեն բանս զհետ մոլորեցուցչացն քոց. որք ասէին եթէ՝ Այս է ճանապարհ, եւ գնասցուք ընդ սա, կամ թէ յաջ կամ թէ յահեակ։
Վասն այնորիկ ոչ արասցէ Տէր Աստուած իրս ինչ, եթէ ոչ յայտնեսցէ զխրատն ծառայից իւրոց մարգարէից։
Եւ ասէ ցնոսա Տէր. Լուարուք բանից իմոց. եթէ լինիցի մարգարէ ի ձէնջ Տեառն, տեսլեամբ երեւեցայց նմա, եւ երազով խօսեցայց ընդ նմա։