Յաւուրսն յայնոսիկ՝՝ ել փարաւոն Նեքաւով արքայ Եգիպտացւոց ի վերայ արքային Ասորեստանեայց առ Եփրատ գետով. եւ գնաց Յովսիա արքայ ընդ առաջ նորա. եւ սպան զնա ի Մակեդով ի տեսանելն նորա զնա։
Մի՛ երկիր պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։
Եւ ասէ Յովնաթան ցպատանին ցկապարճակիրն իւր. Եկ անցցուք ի կիրճս անթլփատիցն այնոցիկ, թերեւս արասցէ ինչ մեզ Տէր. զի ոչինչ է խտիր Տեառն ապրեցուցանել բազմօք կամ սակաւուք։