Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԶԱՔԱՐԵԱՅ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Առած բանի Տեառն յերկիր Սեդրաք, եւ ի Դամասկոս զոհ նորա. զի Տէր տեսանէ զմարդիկ, եւ զամենայն ազգս Իսրայելի։

2 Եւ յԵմաթ ի սահմանս նորա, Տիւրոս եւ Սիդոն, զի արհամարհեցին՝՝ յոյժ։

3 Եւ շինեաց Տիւրոս ամուրս իւր. եւ գանձեաց զարծաթ իբրեւ զհող, եւ զոսկի իբրեւ զկաւ ճանապարհաց։

4 Վասն այնորիկ Տէր ժառանգեսցէ զնա, եւ ամասցէ ի ծով զզօրութիւն նորա՝՝. եւ նա հրով ծախեսցի։

5 Տեսցէ Ասկաղոն, եւ երկիցէ, եւ Գազա՝ մորմոքեսցի յոյժ, եւ Ակկարոն՝ զի յամօթ եղեւ ի վերայ յանցանաց իւրոց՝՝, եւ կորիցէ թագաւոր ի Գազայ, եւ Ասկաղոն մի՛ բնակեսցի։

6 Եւ բնակեսցեն այլազգիք յԱզովտոս, եւ քակեցից զհպարտութիւն այլազգեաց.

7 եւ բարձից զարիւն նոցա ի բերանոյ նոցա, եւ զգարշելիս նոցա ի միջոյ ատամանց նոցա. եւ մնասցեն եւ նոքա՝՝ Աստուծոյ մերում, եւ եղիցին իբրեւ զհազարապետս ի մէջ Յուդայ, եւ Ակկարոն իբրեւ զՅեբուսացին։

8 Եւ կացուցից տան իմոյ պաշտպան՝ առ ի չանցանելոյ եւ չդառնալոյ՝՝, եւ մի՛ եւս եկեսցէ ի վերայ նոցա որ հալածեսցէ զնոսա. զի այժմ տեսի աչօք իմովք։

9 Ուրախ լեր յոյժ, դուստր Սիոնի. քարոզեա, դուստր Երուսաղեմի. ահա Թագաւոր քո գայ առ քեզ, արդար եւ փրկիչ, նոյն հեզ, եւ հեծեալ ի վերայ իշոյ եւ յովանակի նորոյ։

10 Եւ սատակեսցէ զկառս յԵփրեմայ եւ զերիվարս յԵրուսաղեմէ, եւ խորտակեսցի աղեղն պատերազմօղ, եւ բազմութիւն եւ խաղաղութիւն յազգաց, եւ տիրեսցէ ջրոց ի ծովէ մինչեւ ի ծով, եւ ի գետոց մինչեւ ի ծագս երկրի։

11 Եւ դու արեամբ ուխտի քո արձակեցեր՝՝ զկապեալս քո յանջրդի գբոյ։

12 Եւ նստջիք յամուրս կապեալք ժողովրդեանդ. եւ փոխանակ միոյ աւուր պանդխտութեան քո՝՝ կրկին հատուցից քեզ։

13 Զի լարեցից զքեզ ինձ, Յուդա,՝՝ իբրեւ զաղեղն, լցից եւ զԵփրեմ. եւ զարթուցից զորդիս քո, Սիոն, ի վերայ որդւոցն Յունաց, եւ շօշափեցից զքեզ իբրեւ զսուսեր պողովատիկ պատերազմողի։

14 Եւ Տէր եղիցի վերակացու՝՝ նոցա, եւ ելցէ իբրեւ զփայլակն նետ նորա. եւ Տէր Տէր ամենակալ՝՝ փող հարցէ, եւ գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց.՝՝

15 Տէր ամենակալ պաշտպանեսցէ նոցա, եւ սպառեսցեն զնոսա, եւ թաղեսցեն զնոսա քարամբք պարսաքարաց. եւ արբցեն զարիւն նոցա իբրեւ զգինի, եւ լցցեն զտաշտս իբրեւ զսեղանն՝՝.

16 եւ փրկեսցէ զնոսա Տէր Աստուած նոցա յաւուր յայնմիկ՝ իբրեւ զոչխարս զժողովուրդ իւր. զի քարինք սուրբ թաւալին յերկրի նորա.

17 զի որ ինչ բարին իցէ՝ նորա է, եւ որ ինչ լաւն՝ նորին. ցորեան երիտասարդաց, եւ գինի անուշարար կուսից։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan