Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԶԱՔԱՐԵԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա այր, եւ ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ։

2 Եւ ասեմ ցնա. Յո՞վ երթաս։ Եւ ասէ ցիս. Չափել զԵրուսաղէմ, եւ տեսանել թէ ո՛րչափ է լայնութիւն նորա եւ ո՛րչափ՝ երկայնութիւն։

3 Եւ ահա հրեշտակն որ խօսէր յիս՝ զտեղի առեալ կայր՝՝. եւ այլ հրեշտակ ելանէր ընդ առաջ նորա։

4 Եւ ասէ ցնա. Ընթա եւ խօսեաց ընդ երիտասարդին ընդ այնմիկ եւ ասասցես.


Պտղալից շինեսցի՝՝ Երուսաղէմ ի բազմութենէ մարդոյ եւ անասնոյ ի մէջ նորա։

5 Եւ ես եղէց նմա պարիսպ հրեղէն շուրջանակի, եւ ի փառս բնակեցայց ի միջի նորա։

6 Ո՛, ո՛, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ասէ Տէր, զի ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ, ասէ Տէր.

7 ի Սիոն դիմեալ ապրեցարուք, բնակիչք՝՝ դստերն Բաբելոնի։

8 Զի այսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ. զի որ մերձենայ ի ձեզ՝ որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ՝՝։

9 Զի ահաւասիկ ես ածից զձեռն իմ ի վերայ նոցա, եւ եղիցին յաւար ծառայեցուցիչքն նոցա՝՝. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս։

10 Խնդա եւ ուրախ լեր, դուստր Սիոնի. զի ահա ես եկից եւ բնակեցայց ի միջի քում, ասէ Տէր.

11 եւ ապաւինեսցին ազգք բազումք ի Տէր յաւուր յայնմիկ, եւ եղիցին նմա ժողովուրդ, եւ բնակեսցին՝՝ ի միջի քում. եւ ծանիցես թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։

12 Եւ ժառանգեսցէ Տէր զՅուդայ զբաժին իւր յերկրին սրբութեան, եւ հաճեսցի միւսանգամ ընդ Երուսաղէմ.

13 եւ երկիցէ ամենայն մարմին յերեսաց Տեառն, զի զարթուցեալ է յամպոց սրբոց իւրոց։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan