Երգ Երգոց 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)Փեսայն ցիւր անձնն եւ ցհարսնն ասէ.՝՝ 1 Ես ծաղիկ դաշտաց, շուշան հովտաց։ 2 Իբրեւ շուշան ի մէջ փշոց, այնպէս մերձաւորդ իմ ի մէջ դստերաց։ 3 Հարսնն ցփեսայն ասէ.՝՝ Իբրեւ խնձորի ի փայտս անտառի, այնպէս եղբօրորդին իմ ի մէջ ուստերաց. ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ, եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։ 4 Ցօրիորդսն հարսնն ասէ. Մուծէք՝՝ զիս ի տուն գինւոյ, կարգեցէք ի վերայ իմ զսէր. 5 հաստատեցէք զիս իւղով. կուտեցէք յիս խնձոր. զի խանդակաթ՝՝ եմ ես սիրով։ 6 Ձախ նորա ընդ գլխով իմով, եւ աջ նորա պատեսցէ զինեւ։ 7 Հարսնն ցօրիորդսն ասէ.՝՝ Երդմնեցուցանեմ զձեզ, դստերք Երուսաղեմի, ի զօրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի. եթէ յառնիցէք՝ զարթուսջիք՝՝ զսէրն մինչեւ կամեսցի։ 8 Լուաւ զձայն փեսային եւ ասէ.՝՝ Ձայն եղբօրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն, վազելով ի վերայ լերանց՝ խայտալով ի վերայ բլրոց։ 9 Նման է եղբօրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց Բեթելայ։ Հարսնն նշան տայ օրիորդացն զփեսայէն, եւ ասէ.՝՝ Ահաւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանսն, հայեցեալ ընդ վանդակապատսն։ 10 Պատասխանի տայ եղբօրորդին իմ ինձ՝ եւ ասէ. Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ՝՝. 11 զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան. 12 ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս յատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում. 13 թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց. արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ,՝՝ եւ եկ դու։ 14 Աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ պարսպիդ, երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է եւ տեսիլ քո գեղեցիկ։ 15 Ցօրիորդսն փեսայն ասէ զայս ինչ.՝՝ Կալարուք մեզ աղուեսունս փոքունս զապականիչս այգեաց, զի այգիք մեր ծաղկեալ են։ 16 Հարսնն ասէ զայս ինչ.՝՝ Եղբօրորդին իմ ինձ եւ ես նմա, որ հովուէն ի մէջ շուշանաց։ 17 Մինչեւ տիւն լուսաւորեսցէ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձիր՝՝ նմանեաց դու, եղբօրորդի իմ, այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց խնկաբերաց։ |