Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՀՌՈՒԹ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ ցնա Նոոմին սկեսուր իւր. Դուստր, խնդրեցից քեզ հանգիստ, զի բարի լինիցի քեզ։

2 Եւ արդ ո՞չ ապաքէն Բոոս ծանօթ մեր է, որոյ էիր ընդ աղջկունս նորա. ահաւասիկ նա արկանէ կալ ի գարւոյ ի գիշերիս յայսմիկ։

3 Եւ դու լուասցիս եւ օծցիս, եւ արկցես զհանդերձ քո զքեւ եւ ելցես ի կալն, եւ մի՛ տացես առնն ծանօթս մինչեւ վախճանեսցէ զուտել եւ զըմպել իւր։

4 Եւ եղիցի ի մտանելն նորա ի քուն, նշմարեսցես զտեղին ուր ննջիցէ. եւ երթիցես եւ բացցես յոտից կողմանէ, եւ ննջիցես. եւ նա պատմեսցէ քեզ զինչ առնելոց իցես։

5 Եւ ասէ ցնա Հռութ. Զամենայն զոր ինչ ասասցես ցիս՝ արարից։

6 Էջ ի կալն, եւ արար ըստ ամենայնի որպէս պատուիրեաց նմա սկեսուրն իւր։

7 Եկեր Բոոս եւ արբ. եւ զուարթացաւ սիրտ նորա, եւ չոգաւ ննջեաց առ եզերբ գադշին. եւ նա եկն գաղտ, եւ մերկացոյց յոտից կողմանէ եւ ննջեաց։

8 Եւ եղեւ զհասարակածաւ գիշերւոյն, զարհուրեցաւ այրն եւ խռովեցաւ. եւ ահա կին ննջէր առ ոտիւք նորա։

9 Եւ ասէ. Ո՞վ ես դու։ Եւ ասէ. Ես եմ Հռութ աղախին քո, եւ արկցես դու զդրօշակ քո զաղախնով քով. զի մերձաւորիչ ես դու։

10 Եւ ասէ Բոոս. օրհնեալ ես դու ի Տեառնէ Աստուծոյ, դուստր, զի ազնուացուցեր դու զգութ քո զվերջինս քան զառաջինն. զի ոչ չոգար զհետ երիտասարդաց զաղքատաց կամ զմեծամեծաց։

11 Եւ արդ, դուստր, մի՛ երկնչիր. զամենայն զոր ինչ ասասցես ցիս արարից քեզ. քանզի գիտէ ամենայն ցեղ ժողովրդեան իմոյ եթէ կին զօրութեան ես դու։

12 Եւ արդարեւ եմ ես մերձաւորիչ քո. բայց գոյ եւ այլ եւս մօտ մերձաւորիչ՝ մօտագոյն քան զիս։

13 Ագիր աստ զգիշերս զայս. եւ եղիցի այգուն, եթէ մերձաւորեցուսցէ զքեզ մերձաւորիչն՝ բարի է. ապա եթէ ոչ կամիցի մերձաւորեցուցանել զքեզ, ես մերձաւորեցուցից զքեզ, կենդանի է Տէր. ննջեա այդր մինչեւ ցառաւօտ։

14 Եւ ննջեաց առ ոտս նորա մինչեւ ցառաւօտն. եւ յարեաւ կինն մինչչեւ ճանաչէր այր զընկեր իւր. եւ ասէ Բոոս. Մի՛ ոք գիտասցէ թէ կին ոք եկն առ իս՝՝ ի կալս.

15 բեր զմեկնոցդ որ ի վերայ քո է, եւ կալ աստ։ Եւ նա կալաւ. եւ չափեաց վեց չափովն գարի, եւ եդ ի վերայ նորա, եւ եմուտ ի քաղաքն։

16 Եւ չոգաւ Հռութ առ սկեսուրն իւր. եւ նա ասէ. Զի՞ է դուստր։ Եւ պատմեաց նմա զամենայն ինչ զոր արար նմա այրն։

17 Եւ ասէ ցնա. Զայս վեց չափ գարւոյ ետ ինձ եւ ասէ. Զի մի՛ մտցես ունայնաձեռն առ սկեսուրն քո։

18 Եւ նա ասէ. Նիստ դու՝՝ մինչեւ յայտ լիցի մեզ. որպէս զի ոչ վրիպէ բանն, զի ոչ դադարէ այրն թէ ոչ կատարէ սոյն օրին զբանն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan