Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -


ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԴԴ.

1 Եթէ ո՞չ գիտէք, եղբարք, (զի ընդ գիտունս օրինացն խօսիմ,) զի օրէնք տիրեն մարդոյ որչափ ժամանակս կենդանի իցէ։

2 Քանզի կին առնակին ի կենդանի այր իւր կապեալ կայ օրինօք. իսկ եթէ մեռանիցի այրն, արձակեալ է յօրինաց առնն։

3 Ապա ուրեմն մինչ կենդանի է այրն, շուն կոչի, եթէ լինիցի առն այլում. եւ եթէ մեռանիցի այրն, ազատ է յօրինացն, չհամարեալ շուն՝ եթէ լինիցի առն այլում։

4 Այսուհետեւ եւ դուք, եղբարք, մեռարուք օրինացն մարմնովն Քրիստոսի, լինել այլում որ ի մեռելոցն յարուցեալ է, զի պտղաբերք լիցուք Աստուծոյ.

5 քանզի մինչ էաքն մարմնով, կարիք մեղաց որ օրինօքն էին՝ զօրանային յանդամս մեր, առ ի պտղաբերս առնելոյ զմեզ մահու։

6 Բայց այժմ դատարկացաք յօրինաց անտի. քանզի մեռաք այնմիկ որով ըմբռնեալն էաք՝ առ ի ծառայել մեզ նորոգութեամբ Հոգւոյն եւ ոչ հնութեամբ գրոյն։

7 Իսկ արդ զի՞նչ ասեմք. օրէնքն մե՞ղք իցեն. քաւ լիցի. այլ զմեղս ոչ գիտէի, եթէ ոչ օրինօքն. եւ զցանկութիւն ոչ ճանաչէի, եթէ ոչ օրինացն էր ասացեալ. Մի՛ ցանկանայցես։

8 Պատճառս առին մեղքն պատուիրանաւն, եւ գործեցին յիս զամենայն ցանկութիւն. զի առանց օրինաց մեղքն մեռեալ էին։

9 Եւ ես առանց օրինացն երբեմն էի կենդանի, այլ իբրեւ եհաս յիս պատուիրանն, մեղքն կենդանացան,

10 եւ ես մեռայ. եւ գտաւ ինձ պատուիրանն որ ի կեանսն էր, նոյն ի մահ։

11 Զի մեղացն պատճառս առեալ պատուիրանաւն՝ խաբեցին զիս, եւ նովին սպանին։


ԴԶ.

12 Այսուհետեւ օրէնքն սուրբ են, եւ պատուիրանն սուրբ եւ արդար եւ բարերար։

13 Իսկ արդ ինձ բարի՞ն մահ եղեւ. քաւ լիցի. այլ մեղքն, զի երեւեսցին մեղքն բարեաւն գործել ինձ զմահ, զի եղիցին ըստ առաւելութեան մեղքն մեղաւոր ի ձեռն պատուիրանին։

14 Գիտեմ զի օրէնքն հոգեւոր են, այլ ես մարմնաւոր եմ ընդ մեղօք վաճառեալ։

15 Զի զոր գործեմն ոչ գիտեմ, ոչ եթէ զոր կամիմն զայն առնեմ, այլ զոր ատեամն՝ զայն գործեմ։

16 Ապա թէ զոր ոչն կամիմ՝ զայն առնեմ, վկայեմ օրինացն եթէ բարւոք են։

17 Այլ արդ՝ ոչ եթէ ես գործեմ զայն, այլ բնակեալ յիս մեղքն։

18 Գիտեմ զի ոչ բնակեալ է յիս, այսինքն է ի մարմնի իմում, բարի ինչ. զի կամքն առաջի կան ինձ, եւ առնել զբարին՝ ոչ։

19 Զի ոչ եթէ զոր կամիմ զբարին առնեմ, այլ զոր ոչն կամիմ զչարն՝ զայն գործեմ։

20 Ապա եթէ զոր ոչն կամիմ՝ զայն առնեմ, ոչ եւս ես առնեմ զայն՝ այլ բնակեալ յիս մեղքն։

21 Եւ արդ՝ գտանեմ զօրէնս այնորիկ՝ որ կամիցին առնել յիս զբարին. եւ ինձ՝՝ չարն առաջի կայ։

22 Հաճեալ եմ ընդ օրէնսն Աստուծոյ ըստ ներքին մարդոյն.

23 բայց տեսանեմ այլ օրէնս յանդամս իմ, զինեալ հակառակ օրինաց մտաց իմոց, եւ գերեալ զիս օրինօքն մեղաց՝ որ են յանդամս իմ։

24 Այր մի տառապեալ եմ ես. ո՞վ ապրեցուսցէ զիս ի մարմնոյ աստի մահու։

25 Այլ շնո՛րհք Աստուծոյ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ։ ԵԿ. Ապա ուրեմն ես ինքնին մտօք իմովք ծառայեմ օրինացն Աստուծոյ. եւ մարմնով՝ օրինացն մեղաց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan