Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -


ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՔԵԼՈՅ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ՝՝ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ տեսի զի եբաց Գառնն զմին յեւթն կնքոցն՝՝, եւ լուայ ի միոյ ի չորից կենդանեացն իբրեւ զձայն որոտման զի ասէր թէ՝ Գամ՝՝։

2 Եւ տեսի եւ ահա ձի սպիտակ, եւ որ հեծեալն էր ի նմա՝ ունէր աղեղն. եւ տուաւ նմա պսակ, եւ եկն յաղթողն զի յաղթեսցէ՝՝։

3 Եւ յորժամ եբաց զկնիքն երկրորդ, լուայ յերկրորդ կենդանւոյն զի ասէր. Գամ։

4 Եւ ել այլ ձի կարմիր, եւ որ հեծեալն էր ի վերայ նորա՝ տուաւ նմա առնուլ զխաղաղութիւն յերկրէ, զի զմիմեանս զենցեն, եւ տուաւ նմա սուր մի մեծ։

5 Եւ յորժամ եբաց զկնիքն երրորդ, լուայ յերրորդ կենդանւոյն զի ասէր թէ՝ Գամ՝՝. եւ տեսի եւ ահա ձի սեաւ, եւ որ նստեալն էր ի վերայ նորա՝ ունէր կշիռ ի ձեռին իւրում։

6 Եւ լուայ ձայն ի միջոյ չորից կենդանեացն. Կապիճ մի ցորեան՝ դենարի միոջ, եւ երեք կապիճ գարի՝ դենարի միոջ. եւ ձէթ եւ գինի մի՛ վնասեսցես։

7 Եւ յորժամ եբաց զկնիքն չորրորդ, լուայ ձայն ի չորրորդ կենդանւոյն զի ասէր թէ՝ Գամ՝՝։

8 Եւ տեսի, եւ ահա ձի շլոռոս, եւ որ նստէրն ի վերայ նորա՝ ունէր զՄահ՝՝, եւ Դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի սատակել սրով եւ սովով եւ մահուամբ եւ գազանօք երկրի։

9 Եւ յորժամ եբաց զկնիքն հինգերորդ՝ տեսի ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան զենեալ՝՝ վասն բանին Աստուծոյ եւ վասն վկայութեան նորա զոր ունէին։

10 Որք ասէին ի ձայն մեծ. Մինչեւ յե՞րբ, Տէր սուրբ եւ ճշմարիտ, ոչ դատիս եւ խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակչաց երկրի։

11 Եւ տուաւ նոցա արկանելիս սպիտակս՝՝, եւ ասացաւ նոցա զի հանգիցեն փոքր մի ժամանակ, մինչեւ լցցին ծառայակիցք նոցա եւ եղբարք նոցա որք հանդերձեալ են կատարել իբրեւ զնոսա։

12 Եւ տեսի յորժամ եբաց զկնիքն վեցերորդ, եղեւ շարժումն մեծ, եւ արեգակն եղեւ սեաւ իբրեւ զկապերտ այծեայ, եւ լուսինն բոլորովին եղեւ իբրեւ արիւն։

13 Եւ աստեղք երկնից թօթափեցան յերկիր, որպէս տերեւ թզենւոյ զի ուժգին շարժիցի ի հողմոյ՝՝.

14 եւ երկինք իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարին. եւ ամենայն լերինք եւ կղզիք ի տեղւոյ իւրեանց շարժեցան։

15 Եւ թագաւորք երկրի եւ իշխանք, հազարապետք եւ մեծամեծք եւ զօրաւորք եւ ամենայն ծառայք եւ ամենայն ազատք թաքուցին զինքեանս յայրս եւ ի ծերպս վիմաց։

16 Եւ ասէին լերանց թէ՝ Անկերուք ի վերայ մեր, եւ ցբլուրս թէ՝ Ծածկեցէք զմեզ՝՝։

17 Զի եկն օր մեծ բարկութեան նորա, եւ ո՞վ կարէ կալ առաջի նորա՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan