Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -


ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՔԵԼՈՅ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ՝՝ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ առ հրեշտակ Սարդիացւոց եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ որ ունի զեւթն Հոգին Աստուծոյ եւ զեւթն աստեղս. Տեսի զգործս քո զի անուն կենդանւոյ ունիս եւ մեռեալ ես։

2 Լեր արթուն եւ հաստատեա այսուհետեւ, զի հանդերձեալ ես՝՝ մեռանել. քանզի ոչ գտի զգործս քո կատարեալ առաջի Աստուծոյ։

3 Արդ յիշեա թէ որպէս լուարն, եւ պահեա եւ ապաշխարեա. ապա թէ ոչ զուարթանաս, գամ որպէս գող. եւ ոչ ոք իմանայ՝՝ զգալուստ իմ առ քեզ։

4 Ունիս սակաւ մի զանուն Սարդիացւոցն՝՝ որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց, եւ շրջին ի սպիտակս որում արժանի եղեն՝՝։

5 Որ յաղթէ այսպէս զգեցցի սպիտակս, եւ ոչ ջնջեսցի անուն՝՝ նորա ի դպրութենէն կենաց. եւ խոստովանեցայց զանուն նորա առաջի Հօր իմոյ եւ առաջի հրեշտակաց։

6 Որ ունի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

7 Եւ առ հրեշտակն Փիղադեղփեաց եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ Սուրբն, Ճշմարիտն՝ որ ունի զփականս Դաւթի. բանայ՝ եւ ոչ ոք է որ փակէ, եւ փակէ՝ եւ ոչ ոք է որ բանայ.

8 Տեսի զգործս քո. ահա ետու առաջի քո դուռն բացեալ, զոր ոչ ոք կարէ փակել. զի սակաւիկ ունիս զօրութիւն, եւ պահեցեր զբանս իմ, եւ ոչ ուրացար զանուն իմ։

9 Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։

10 Զի պահեցեր զբան համբերութեան իմոյ, եւ ես պահեցից զքեզ ի ժամ փորձութեան քո. որ հանդերձեալ է գալ յամենայն տիեզերս՝ փորձել զամենայն բնակեալս յերեսս երկրի։

11 Ահա գամ վաղվաղակի. կալ զոր ունիսդ, զի մի՛ ոք առցէ զպսակ քո։

12 Որ յաղթէ՝ արարից զնա սիւն տաճարի Աստուծոյ իմոյ, եւ արտաքս այլ մի՛ եւս ելցէ. եւ գրեցից ի վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, եւ զանուն քաղաքի Աստուծոյ իմոյ, զնորն Երուսաղեմի, որ իջանելոց է յերկնից Աստուծոյ իմոյ, եւ անուն նորա՝՝ նոր։

13 Որ ունի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

14 Եւ առ հրեշտակն Լաւոդիկեայ եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ Ամէնն. Վկայն հաւատարիմ եւ ճշմարիտ, Սկիզբն սկզբան արարածոց Աստուծոյ.

15 Գիտեմ զգործս քո, զի ոչ ցուրտ ես եւ ոչ ջերմ. պարտ էր քեզ ցուրտ լինել եւ կամ ջերմ։

16 Այլ դու գաղջ ես, եւ ոչ ջերմ եւ ոչ ցուրտ, հանդերձեալ ես փսխել ի բերանոյ իմմէ։

17 Զի ասես. Մեծատուն էի եւ մեծացայ, եւ ոչ իւիք կարօտ եմ. եւ ոչ գիտես եթէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։

18 Արդ ես խորհրդակից եղէց քեզ. Առ, գնեա յինէն ոսկի փորձեալ ի հրոյ զի մեծասցիս, եւ հանդերձս սպիտակս՝ զի զգեցցիս, զի մի՛ երեւեսցի անվայելչութիւն մերկութեան քո. եւ դիր դեղ յաչս քո զի տեսցես։

19 Ես զոր սիրեմ յանդիմանեմ եւ խրատեմ. նախանձեա այժմ եւ ապաշխարեա։

20 Ահաւասիկ կամ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս։

21 Որ յաղթէ՝ տաց նմա նստել ընդ իս յաթոռ իմ, որպէս եւ ես յաղթեցի եւ նստայ յաթոռ Հօր իմոյ։

22 Որ ունիցի ականջս՝ լուիցէ զինչ ասէ Հոգին առ եկեղեցիս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan